Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Առավոտին» մաղթում եմ երկար ու բեղմնավոր ստեղծագործական կյանք»

Օգոստոս 01,2013 14:46

 Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի 19-ամյակը:

19 տարին կարճ ժամանակահատված է, իսկ ստեղծագործական առումով` բավականին երկար ուղի: «Առավոտն» այս ընթացքում դարձել է Անկախ Հայաստանում չորրորդ իշխանության հիմնաքարերից մեկը եւ այսօր լրատվական դաշտը դժվար է պատկերացնել առանց այս լրատվամիջոցի: «Առավոտը» սիրում են բոլորը: Խմբագրակազմն այդ ճանաչմանն արժանացել է իր անկողմնակալ հոդվածներով, որոնցում շատ հաճախ քննադատությունը սուր է, բայց ոչ վիրավորող:

Ինձ` որպես մարզաշխարհի ներկայացուցչի, ուրախացնում է նաեւ առավոտցիների ակտիվությունը գործնականորեն առողջ ապրելակերպ վարելու եւ պրոպագանդելու գործում, աշխատակիցների ակտիվ մասնակցությունը ԶԼՄ-ների միջեւ կազմակերպվող ամենատարբեր մարզական միջոցառումներին, որոնցից շատերի նախաձեռնողը հենց իրենք են: Այդպես ծնվեց նաեւ այս տարի առաջին անգամ ՀԱՕԿ-ի կազմակերպած լրատվամիջոցների միջեւ սպարտակիադա անցկացնելու գաղափարը: Դրա համար էլ «Առավոտը» լինելով արդեն հասուն լրատվամիջոց, շարունակում է աշխատել երիտասարդական ավյունով:

Շնորհավորում եմ «Առավոտի» 19-ամյակը եւ մաղթում երկար ու բեղմնավոր ստեղծագործական կյանք»:

Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031