«Երբեք ինձ մի դրեք նույն հարթության վրա այն մարդկանց հետ, ովքեր ասում են՝ ես ոտքով Պուտինի դուռը բացում եմ: Եթե ես ոտքով Պուտինի դուռը բացեի, ինձ 2,5 տարի Լեֆորտովոյում չէին պահի: Ու եթե ես Հայաստանում պաշտոն ուզենայի, Լեֆորտովոյի կալանավայրում Պուտինին չէի հայհոյի, նրա դեմ հոդվածներ չէի գրի»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Արամ Աբրահամյանի՝ «Բան գիտեք՝ ասեք» (26.07.2013) վերտառությամբ հոդվածին՝ ասաց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Արբակ Խաչատրյանը: Խոսելով պարոն Աբրահամյանի՝ հայաստանյան իշխանավորների թալանի մասին կոնկրետ փաստեր ներկայացնելու առաջարկի մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ «առավել հզոր փաստ, քան ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չհրապարակված՝ նախագահ դարձած անձանց այցերն ու շնորհակալական խոսքերն են՝ ուղղված Վլադիմիր Վլադիմիրովիչին, դժվար է գտնել»: Ու հիշեցրեց այն ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկը, որոնք Հայաստանին չեն պատկանում:
«Առավոտ» օրաթերթ