Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր լուսանկարները միայն ընկերուհուս եմ ցույց տվել, իսկ մնացածը ցուցահանդեսին բոլորով կտեսնենք. Սահակ Մուրադյան

Օգոստոս 01,2013 15:01

Հայտնիներից մեկն ասել է՝ «Բոլորիս կյանքում`երջանիկ պատահականությունները անշուշտ ստեղծված են մեզ բացահայտելու համար» : Ահա նման  երջանիկ պատահականության շնորհիվ էլ Սահակը Մուրադյանը, ով  արդեն մեկուկես տարուց ավելի զբաղվում է լուսանկարչությամբ,  ձեռքը վերցնելով ընկերներից մեկի լուսանկարչական ապարատը, հասկացավ, որ այդ պահից սկսած զբաղվելու է լուսանկարչությամբ:

«Լուսանկարչությամբ սկսեցի հետաքրքրվել շատ պատահական,- ասում է Սահակը,- մի ծանոթ աղջիկ կար, ով նույնպես ֆոտոլրագրող էր, իրենից խնդրում էի իր լուսանկարչական ապարատն ու սկսում էի նկարել: Ամեն անգամ նկարելուց հաճույք էի ստանում, ինձ համար սկսում էի նորովի մի բան էի բացահայտել: Հետո մի ֆիլմ նայեցի լուսանկարչի ու իր աշխատանքի մասին, ավելի սիրահարվեցի լուսանկարչությանն ու որոշեցի, որ պետք է  զբաղվեմ լուսանկարչությամբ: Սկսեցի աշխատել, գումար հավաքեցի, գնեցի ֆոտոապարատն ու գործի անցա»:579542_10200284108527668_1980127339_n (1)
Մի քանի օրից՝ օգոստոսի  7-ին, «Ականաթ» սրճարան-ցուցասրահում  Սահակն արդեն իր անհատական ցուցահանդեսն է  ներկայացնելու և ըստ լուսանկարչի՝ տարիների աշխատանքը բավարար չէ լավ լուսանկարելու համար. առաջին հերթին լավ միտք և աչք ունենալն է առաջնային:
«Այս ձմեռ կլրանա 2 տարին, ինչ զբաղվում եմ լուսանկարչությամբ, սակայն ինձ համար առաջին հերթին կարևոր է լուսանկարչի միտքն ու աչքը»,- ասում է նա: Ըստ Սահակի՝ լավ լուսանկարիչը լավ աչք պետք է ունենա, կարողանա ֆիքսել պահը. «Եթե այս ամենը քեզ մոտ լավ է զարգացած, ապա տարիների փորձը էլ ավելի կհմտացնեն կարողություններդ, կսկես ավելի լավ տիրապետել և ավելի որակով աշխատանքներ ներկայացնել»:

Ցուցահանդեսին Սահակ Մուրադյանը ներկայացնելու է իր անհատական աշխատանքները, որոնք լինելու են ամենատարբեր թեմաներով: Ինչպես նշում է Սահակը՝ ցուցահանդեսով ներկայանալու միտքը  ծնվեց այն ժամանակ, երբ մի օր արթնացավ և որոշեց լուսանկարել ծանր պայմաններում ապրող երեխաներին և նրանց առօրյան: Իսկ ընդհանուր առմամբ,  լուսանկարները լինելու են ավելի շատ փսիխոդելիկա  (ընդունված մտածելակերպի եւ ընկալումների փոփոխություն) ժանրում , լուսանկարների հերոսները տարբեր են՝ կենդանիներից մինչև մարդիկ և քաղաքային տեսարաններ, ամեն մի թեմա ներկայացվելու է առանձին մի անկյունում:551285_4996305638798_1012240457_n (1)
Սահակը պատմում է, որ իրենց գործում ամենադժվարը ճիշտ պահը ֆիքսելն է, որը ոչ միշտ է հնարավոր դառնում, երբեմն անգամ ֆիզիկապես հասցնելն է դժվար:
«Շատ եմ տխրում, երբ գիտակցում եմ, որ կարող էի ևս մեկ լավ ֆոտո ունենալ, սակայն չունեմ, ամեն պահը կորցնելուց ինքս իմ մեջ բարկանում ու սկսում եմ էլ ավելի ջանասիրաբար աշխատել, որպեսզի համեմատաբար քչացնեմ նման դեպքերը»,- ասում է լուսանկարիչը:
Ըստ նրա իր մոտ լավ մտքերը ծնվում են պատահական:
«Ինչքան նստում ու մտածում եմ ինչ կարելի է նկարել կամ ինչպես, որ ավելի լավ ստացվի, զգում եմ, որ ինչ -որ մի բան այն չի լինում: Լուսանկարչության մեջ համբերատար լինելը շատ կարևոր բան է,- ասում է Սահակը,- որովհետև նկարներ են լինում, որոնք միայն մի քանի ժամ քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ստացվում: 3 ժամ նկարում ես, լինում է երբեմն ավելի շատ, և վերջում չգիտես՝ քո ուզածը կստանա՞ս, թե՝ ոչ: Պետք է անսահման համբերատարություն ունենաս: Այն նկարները, որոնք ներկայացնելու եմ, արդյունքներից գոհ եմ, նկարներից շատերը գրեթե բոլոր ընկերներս հասցրել են տեսել, բայց նոր նկարներից միայն ընկերուհս եմ ցույց տվել»:
Երեկ արդեն տպած վիճակում ցույց տվեցի, իսկ նա շատ հավանեց,- ժպիտով պատմում է Սահակը 🙂 , իսկ երբ հարցրեցինք, թե հատկապես, որ լուսանկարը նրան դուր եկավ, նույն տրամադրությամբ էլ պատասխանեց.
– Դա չեմ ասի, կհանդիպենք ցուցահանդեսի ժամանակ, ինքս ցույց կտամ : 🙂404590_4257169320852_885782691_n (1)

Հիշեցնենք, որ ցուցահանդեսին մնացել են հաշված օրեր, լուսանկարչի աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Ականաթ» սրճարան-ցուցասրահ՝ օգոստոսի 7-ից  ժամը 19:00-ից մինչև նույն ամսվա 29-ը ժամը՝ 22:00-ն:


Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031