Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը անդրադարձավ եվրոասոցացման գործընթացին: Ասոցացման համաձայնագրի թեման նրա խոսքով` լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում եւ միջազգային ասպարեզում: «Հայաստանը ունի հստակ ռազմաքաղաքական կողմնորոշում` դեպի ՀԱՊԿ, ավելին` վերջին շրջանում այդ կառույցում Հայաստանն առաջ է քաշել մի շարք առաջարկներ»,- վստահեցրեց Մինասյանը, հավելելով, որ Եվրոպական ինտեգրացիան մնում է Հայաստանի համար կարեւոր քաղաքական ուղղություն: Մեր ապրանքները կարող են Եվրոպական շուկայում ներկայացվել և լայն թափով սպառվել:
Թե ինչ ենք ակնկալում այս ճանապարհով գնալիս, Մինաասյանն ասաց. «Այս ճանապարհով ընթանալով մենք ձեռք ենք բերում նոր հնարավորություններ, բացի դրանց ձեռք ենք բերում Վրաստանի հետ մի ընդհանուր տարածք, որը առաջին անգամ է: Ընդհանուր տնտեսական դաշտի առկայությունը էապես հեշտացնելու է գործընթացը»:
Եվրոինտեգրումը ՀՀ-ի համար թույլ է տալու նույն ձեւաչափով հանդես գալ արենայում, նշում է Մինասյանը շարունակելով, որ ըստ էության չկա խանգարող հանգամանք, որը թույլ չի տա տա իրականացնել այդ գործընթացը. ԼՂՀ-ի ինտեգրումը կբարեփոխի եւ նոր հնարավորություններ կտա:
Այն մտավախությունները վերաբերյալ, որ հնչեցվում է պարբերաբար` Մինասյանը նշեց, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք եւ տեսական առումով ինքը նույնիսկ առաջիկայում չի պատկերացնում, որ մեր անվտանգության համակարգը փոխելու անհրաժեշտություն կլինի: «Մենք երբեք չենք հարաբերվել եվոպական երկրների հետ, որպես անկախ պետություն»,- ավելացրեց Մինասյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ