Այսօր ժամը 12-ին ակտիվիստները պատրաստվում էին վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ նստացույց անողների համար:
Դա նրանց չհաջողվեց, քանի որ ոստիկանները արգելեցին: Սկսվեցին քաշքշուկներ, ակտիվիստ եւ armtoday.am կայքի համակարգող, մեկնաբան Արգիշտի Կիվիրյանին տարան ոստիկանություն:
«Այս պահին էլ փորձում են բռնություն կիրառել իմ նկատմամբ: Ես հայտարարում եմ եւ հրապարակեք, որ ինձ առեւանգել է ոստիկանությունը, ինձ առեւանգել են ու տանում են անհայտ ուղղությամբ: Ես հիմա հայտարարում եմ, որ ինձ առեւանգել են եւ ապօրինի ինձ զրկում են ազատությունից եւ տանում են անհայտ ուղղությամբ»,-հեռախոսով «Գալա» հեռուստաընկերության աշխատակցին հասցրել է ասել Կիվիրյանը:
Վրանները առգրավվեցին: Իրավիճակը դեռ լարված է:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով: