Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թվաբանություն` ըստ ՀՀԿ-ի

Օգոստոս 01,2013 11:39

Ազգային վիճակագրական ծառայությանը հրապարակել է 2011 թվականի մարդահամարի տվյալներն ըստ համայնքների, արդեն պաշտոնապես հաստատելով ԿԸՀ ընտրացուցակների ուռճացված լինելը։ Կարեւոր է, որ հենց պետական մարմինն է հաստատում, որ առանձին համայնքներում ավելի քիչ բնակիչ է ապրում, քան Սերժ Սարգսյանի համար նկարել են նախագահական ընտրություններում։
Գյուղապետերը չեն ընդունում ԱՎԾ տվյալները, փորձելով համոզել իրենց ունեցած տվյալների հավաստիության մեջ։ Օրինակ, Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղն ունի 87 բնակիչ, այնինչ Սերժ Սարգսյանը 92 ձայն է ստացել։ Կամ Վարդահովիտում, որտեղ առկա բնակչությունն ըստ ԱՎԾ-ի 114 է, Սերժ Սարգսյանը 116 ձայն է ստացել։
Գեղաքարի գյուղապետ Աշոտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում զարմացավ ԱՎԾ թվերի կապակցությամբ։ Ըստ գյուղապետի՝ իրենց համայնքում 167 բնակիչ կա։ Խաչատրյանը բացատրություն չուներ, թե ինչպես կարող են երկու թվերն իրարից այդքան տարբերվել։ «Ո՞նց կարա տենց ըլնի»,- ասաց նա։ Աշոտ Խաչատրյանն ավելի հարմար գտավ կասկած գցել ԱՎԾ կատարած մարդահամարի վրա։ Չնայած, որ մարդահամարի ժամանակ վիճծառայության ներկայացուցիչները տուն առ տուն հարցումներ են իրականացնում եւ մարդահամարի կազմակերպման համար պատասխանատու են նաեւ գյուղապետերը։ «Դե թիվ ա, կարող ա մի թիվ սխալ են գրել»,- ասաց գյուղապետը։
Վարդահովիտի գյուղապետ Սամվել Գեւորգյանը հավաստիացնում էր, որ գյուղում ապրում է ոչ թե 114, ինչպես ներկայացնում է ԱՎԾ-ն, այլ՝ 256 մարդ։ Վերին Շորժայում, ըստ մարդահամարի, կա 23 բնակիչ, սակայն Սերժ Սարգսյանն այստեղ 52 ձայն է ստացել՝ ընտրության մասնակիցների հարյուր տոկոսի չափով։ Գյուղապետ Արտեմ Երանոսյանը համոզում էր, որ համայնքում առկա է 78 բնակիչ, 65 ընտրող։ Մարդահամարի տվյալներով 23 բնակչի վերաբերյալ գյուղապետը գրպանում պահած պատասխան ուներ։ «Էտի շա՜տ վաղուցվա թիվ ա։ Էն ժամանակ, որ Քարվաճառը գրավված չէր, էն ժամանակ էր 23»:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031