«Ամերիկայի Ձայն». Հրապարակվել են այն փաստաթղթերը, որոնց մասին հայտնել է Սնոուդենը
ԱՄՆ-ի անվտանգության ազգային ծառայության տնօրենը հրապարակել է նախկինում գաղտնի համարվող երեք փաստաթուղթ, որոնց հիման վրա Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները գաղտնալսումներ էին իրականացնում:
Հետախուզական ծառայությունների այս գործունեության մասին էր հաղորդել ԱՄՆ-ի անվտանգության ծառայության պայմանագրային նախկին ծառայող Էդվար Սնոուդենը:
ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրենի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե փաստաթղթերի հրապարակումն իրականացվում է՝ «ելնելով թափանցիկության բարելավման նկատառումներից»:
Կարդացեք նաև
Հրապարակված փաստաթղթերի թվում են ԱԱԾ-ի 2009 և 2011 թվականի զեկույցները, որտեղ հավաքված են գաղտնալսումների արդյունքները:
Բացի այդ, հրապարակվել է դատարանի այն որոշումը, որը սահմանում է այս եղանակով հավաքված տեղեկությունները պահելու և դեպի այս տեղեկությունները մուտքի տրամադրման կանոնակարգերը:
Արմեն Հովհաննիսյան