Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տխուր զեկույց

Օգոստոս 01,2013 11:23

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց երկու զեկույց, մեկը մյուսից ավելի տխուր։ Մի զեկույցը վերաբերում է այս տարվա հուլիսի գնաճին, մյուսը այս տարվա առաջին կիսամյակի սոցիալտնտեսական ցուցանիշներին։
Սկսենք գնաճից։ Այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ, ըստ զեկույցի, արձանագրվել է 8.5 տոկոս գնաճ։ Այլ կերպ ասած, կյանքը մի տարվա մեջ թանկացել է 8.5 տոկոսով եւ դա էլ պաշտոնական՝ պլպլացրած ցուցանիշներով։ Ընդ որում, սա ընդհանուր գնաճն է։ Իսկ պարենային ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 10.3 տոկոսով։ Դժվար է հիշել, թե մեկ էլ երբ է Հայաստանում նման գնաճ արձանագրվել։ Այս սառը ու չոր տոկոսների ետեւում իրականում մարդկանց ճակատագրեր են՝ կոնկրետ մարդկանց կենաց մահու հարց։ Խնդիրն այն է, որ պաշտոնական վերջին տվյալներով, ՀՀ բնակչության մոտ 35 տոկոսը, կամ ավելի քան 1 միլիոն մարդ աղքատ է։ Իսկ դա նշանակում է, որ այդ նույն աղքատներն այս տարի 10 տոկոսով ավելի շատ են վճարել սննդամթերքի դիմաց, կամ 10 տոկոսով ավելի քիչ սննդամթերք են օգտագործել։ 3 միլիոնից էլ պակաս բնակչություն ունեցող մեր երկրում ավելի քան 1 միլիոն մարդ բավարար սննդի խնդիր ունի եւ այդ խնդիրն այս մի տարվա ընթացքում խորացել է եւս 10 տոկոսով։
Համադրենք այս ցուցանիշը մեկ այլ ցուցանիշի հետ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մյուս զեկույցի
գործազրկությունը նվազել է (ԱՎԾ– ի երեկ հրապարակած զեկույցում առկա են միայն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները, սակայն միտումները համահունչ են առաջին կիսամյակի միտումներին): Գոնե այս ցուցանիշով կարելի էր ուրախանալ, բայց պարզվում է ուրախանալու ոչինչ չկա:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031