Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի հիմնանորոգված փողոցների թիվը կավելանա շուրջ 30-ով

Օգոստոս 01,2013 11:19

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներից ավելի քան 1,2 միլիոն քառակուսի մետրը բաժին է ընկնում շուրջ 30 փողոցների հիմնանորոգմանը: Որոշ փողոցներում աշխատանքները ներառում են նաև մայթերի ասֆալտապատումն ու հին եզրաքարերի փոխարինումը նորերով: Մինչ օրս հիմնանորոգումն ավարտվել է 18 փողոցներում, 8 փողոցներում գործընթացը շարունակվում է, իսկ մնացած փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Գործընթացի հաջորդականության սկզբունքը կիրառվում է մայրաքաղաքում բնականոն երթևեկությունը չխաթարելու նկատառումով: Ծրագիրը կավարտվի տարվա 3-րդ եռամսյակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031