Սիտգես քաղաքում հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 39-րդ բաց առաջնության 81 մասնակիցների պայքարում, որոնցից 10-ը գրոսմայստերներ էին, նվաճեց հաղթողի կոչումը:
Հաջող հանդես եկան նաեւ մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 6,5 միավորով պայքարն ավարտեց 5-րդ տեղում, իսկ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց 11-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ