Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ առաջնությունում մեկօրյա հանգստից հետո շախմատիստուհիներն այսօր վերսկսել են պայքարը:
Ութերորդ տուրում Հայաստանի չորս ներկայացուցիչներից պայքարը քիչ առաջ ավարտեց Լիլիթ Մկրտչյանը: Նա սպիտակներով 40-րդ քայլում միավորը բաժանեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ: Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը դեռ շարունակում են խաղալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ