Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը Հորադիզում սահմանային նոր անցակետի բացման ժամանակ հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ եւ, որ ունի իր նախագիծը՝ կապված այդ հակամարտության կարգավորման հետ: Այս մասին հայտնում է haqqin.az կայքը: Դեսպանը, սակայն, չի մանրամասնել նախագծի էությունը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ