ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Իսրայելի ու Պաղեստինի իշխանություններին կոչ է արել` բաց չթողնել մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցությունները եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել են երեկ, Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ կողմերը նպատակադրվել են հակամարտությունը կարգավորել 9 ամսվա ընթացքում:
«Ես հավատում եմ այդ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելուն: Ես կոչ եմ անում ովքեր ցանկանում են աջակցել նրանց, ով ներկայումս մասնակցում են բանակցություններին՝ բաց չթողնել խաղաղ պայմանավորվելու հնարավորությունը: ԵՄ-ն իր կողմից անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի բանակցային գործընթացին»,- ասել է Էշթոնը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ