Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանին «դեւ» անվանած Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ հարուցված չէ

Հուլիս 31,2013 20:03

Ինչպես հայտնի է` հուլիսի 16-ին Գյումրու նախկին քաղաքապետի դստեր փեսացու` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ որպես վկա հրավիրված Վարդան Ղուկասյանը «դեւ» էր անվանել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանին: Գյումրու նախկին քաղաքագլուխը նաեւ հրաժարվել էր պատասխանել փաստաբանի հարցերին`պատճառաբանելով, որ դիմացինը կին է, նաեւ դեւ է: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու ու փաստաբանական կողմին վիրավորվելու համար Լուսինե Սահակյանը դիմել էր դատախազություն:

Երեկ Լուսինե Սահակյանը լրագրողներին այս կապակցությամբ ասաց. «Նյութեր են նախապատրաստվում, եթե ղեկավարվենք Քրեական դատավարության օրենսդրությամբ տասնօրյա ժամկետում պետք է կամ հարուցեին քրեական գործ կամ հարուցումը մերժեին: Ինձ դեռեւս ոչ մի տեղեկություն չեն հայտնել հարուցվե՞լ է, թե՞ ինչ ընթացք է ստացել: Ես պատրաստվում եմ նախ պարզել, թե ինչ որոշում է կայացվել, որովհետեւ հնարավոր է եւ արդեն կա որոշում, որի մասին ուղղակի ինձ տեղյակ չեն պահել, երբ որ արդեն կպարզեմ` ինչ որոշում է կայացվել, ըստ այդմ արդեն կլինեն իմ գործողությունները: Չեմ կարծում, որ կկայացվի որոշում հարուցումը մերժելու մասին, եթե նման որոշում կայացվի դա կլինի ակնհայտ ապօրինություն, իհարկե, ես բողոքարկելու եմ այդ որոշումը»:

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքի մեջ է փաստաբանի այս բողոքը, վերջինս մեզ փոխանցեց, որ նյութեր են նախապատրաստվում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը` Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ku ku says:

    сам сатана других обзывает!

  2. ktik says:

    Եթե ինչ-որ մեկին ինչ-որ կերպ անվանելու համար սկսեն դատել, երկրում Չդատված մարդ չի մնա.. քրեական ծանր հանցանքներն են հաճախ անպատիժ մնում, դուք ասում եք դև է անվանել… հետո ինչ… կարող է դա իր կարծիքով նույնիսկ կոմպլիմենտ է… թող հակառակ կողմ էլ հակադարձնի վիրավորանքը… թե չէ ամեն ինչը այնքան ճշգրիտ ու կատարյալ է արդարադատության համակարգում, էլ գերան չի մնացել, հիմա շլուղերն ենք մաքրելու… Մի խլեք դատաիրավական համակարգի ժամանակը մանր բաների համար….

  3. Sarik Davtyan says:

    Ինչու չկա իմ քոմմենտը, էս ինչ բան է, բա խոսքի ազատությունը? ով է իրավունք տվել հանել իմ քոմմենտը, այն ոչ մի նորմ չի խախտել, բացի , երևի , փեր ուզածներից, հերթական ձեր ձևերն է, իմ քոմմնետը բխում էր նյութից, ես իմ գնահատականն եմ, շատ ճիշտ, էս ինչ բաներ են?

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Ձեր նախորդ մեկնաբանությունը չի դրվել, քանի որ նրանում Դուք վիրավորական արտահայտություններ եք արել կին փաստաբանի հասցին: Այո, դա Ձեր գնահատականն է, սակայն հրապարակման համար պատասխանատուն “Առավոտն” է: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031