Նաիրի բժշկական կենտրոնում գտնվող Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի առողջական վիճակը կայուն է: Նրա դուստրը` Նաիրի Գասպարյանը, Aravot.am-ին ասաց, որ հայրը հիվանդանոց է գնացել իր ոտքով` շարունակելու ողնաշարի բուժումը:
Նրա խոսքերով, տարիներ առաջ թատրոնում փորձերից մեկի ժամանակ հայրը ընկել էր բարձրությունից, ողը վնասել. «Դիսկերը խախտվել են, ուժեղ ցավեր ուներ իր ոտքով գնաց հիվանդանոց» :
Ն. Գասպարյանը հերքեց լուրերը, թե հայրը վերակենդանացման բաժանմունքում է:
Ինչ վերաբերում է առավոտյան Տեր Շահե քահանա Հայրապետյանի այցելությանն ու հաղորդություն տալուն, Ն. Գասպարյանն ասաց, որ Տեր Շահեն այցելել էր նույն բժշկական կենտրոնում գտնվող շոումեն Մարկ Սաղաթելյանին եւ զուգադիպություն էր. «Քանի որ նույն հարկում էին գտնվում, որոշեց այցելել նաեւ հորս»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ