Օրերս լրագրողների հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը առաջին անգամ Արցախ է եկել միայն 1996թ–ին, այսինքն՝ զինադադարի կնքումից երկու տարի անց։
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով Մովսես Հակոբյանին՝ ասաց. «Ես Ղարաբաղին, ԼՂՀ պաշտպանական բանակին, առավել եւս՝ նրանց ղեկավարների նկատմամբ կուզեի իմ հարգանքը շարունակել: Բայց այն, ինչ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը, կարծում եմ, մի փոքր անբարո է: Նախ, մենք խոսում ենք մի նախագահի մասին, որը հաղթող նախագահ է: Ամեն անգամ նրա այցելությունը Ղարաբաղ պարտադիր չէ, որ լուսաբանվեր: Բնականաբար, չի լուսաբանվել, որովհետեւ մենք հակամարտող կողմ չէինք դիտարկվում այդ տարիներին: Պատերազմի մեջ էին որպես հակամարտող կողմեր Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Հայաստանի նախագահի՝ այնտեղ ներկայությունը ուրիշ առիթ էր դառնալու: Մենք շատ լավ գիտենք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ դիվանագիտություն է կիրառել, ինչ ջանքեր է գործադրել, որ այդ հաղթանակը մենք այսօր տոնելու հնարավորություն ունենանք: Նաեւ անբարո է, որ շատ-շատ մեր հերոսների կողքին Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հերոսի կոչում չունի, որին նա արժանի է բոլորից շատ: Բոլոր նրանք, ովքեր բարբաջում են եւ չարախոսում, նրանք ընդամենը անբարո պահվածք են դրսեւորում եւ փորձում են ոչնչացնել այն ավանդը, որն ունեցավ Տեր-Պետրոսյանը մեր հաղթանակի մեջ: Դա, բնականաբար, նրանց չի հաջողվի, որովհետեւ պատմությունը, որը կերտել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, դա ոչնչացնել հնարավոր չի: Դարեր հետո իրենց մասին ոչ մեկը չի հիշելու, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմություն է մտնելու՝ որպես առաջին հիմնադիր նախագահ եւ դարերի ընթացքում միակ հաղթող նախագահ, որի ժամանակ մենք կարողացել ենք հաղթանակ տանել եւ հետ վերցնել հողեր: Վերջապես եկեք հասկանանք, որ այն արժեքները, որ մենք ունեինք 90-ականներին եւ ձեռք բերեցինք հաղթանակի արդյունքում, դա մեր բոլորի հաղթանակն էր եւ մեր բոլորի արժեքներն էր: Եթե մենք ուզում ենք վտանգի պահին ունենալ նույնքան մարտունակ բանակ եւ տղաներ, որոնք կային 90-ականների սկզբին, ուրեմն պետք չի ոչնչացնել այն, ինչ իրոք շատ մեծ դժվարությամբ ստեղծվել է այդ տարիներին, այդ թվում՝ առաջին նախագահի ավանդը»:
Թե ինչո՞ւ էր ԼՂՀ պաշտպանության նախարարը տարիներ հետո խոսել այդ մասին եւ նման հայտարարություն արել՝ Լյուդմիլա Սարգսյանի մեկնաբանությամբ՝ «Եթե մարդիկ տարիներ հետո նորից անդրադառնում են պատերազմական տարիներին, հետպատերազմյան շրջանին եւ առաջին հիմնադիր նախագահին, դա խոսում է ընդամենը մի բանի մասին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը շարունակում է աշխատել եւ խնդիր են դրել այդ գործոնը թուլացնելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աքիլլեսին Հոմերն երգեց,Ռուստամ Զալին Ֆիրդուսին,Ոսկեզօծվեց հազար փառքով Բոնապարտի փառքը սին:ԼՏՊ-ին էլ’ Լյուդմիլա Սարգսյանը:
Ձեր ուժերը փորձե՞լ եք արձակի մեջ:
Բոլոր քննադատություններով հանդերձ Լևոն Տեր-Պտրոսյանը պատմության մեջ կմնա որպես հաղթող
և պատմական հողերը ետ նվաճող նախագահ: Իսկ վերջին երկու ինքնակոչները, որպես՝ թալանչի,
սեփական ժողովրդի վրա կրակող, երկիրը կողոպտող, կաշառակեր, կիսագրագետ գավառականներ, ովքեր երկիրը թալանելով և արտագաղթ ստեղծելով, երկիրը վերածեցին գավառի, իր բոլոր հատկանիշներով, և նրանից բխող ծանր հետևանքներով: Իսկ եթե մոռացվի պատմական այս փաստը,
ապա նրանից բխող ծանր հետևանքները, կարող է նորից կրկնվել, և երկիրը չդիմանա գալիք
մարտահրավերներին:
Ոչ մի թուրք չէր կարողանա անել այն, ինչ այս կողոպտիչ գյադաներն արեցին. մի 1000 տարվա մեջ Հայաստանը հազիվ հաղթանակներ տարավ, այն էլ՝ փառահե՛ղ հաղթանակներ, հիմա մի թայֆա լակոտ-լուկուտով ոչնչացնում ու ապականում են ամեն ինչ, թքում պատմության ու արժեքների վրա։ Իրենց գջլոտ-ոջլոտ, անգրագետ, անլեզու-հայվան հալներին նստել ու հաստացել են և իրենց հերոսներ են երևակայում, իսկ բոլոր իրական հերոսներին ասպարեզից վերացնում են։
ԼՏՊ-ի անտաղանդ կառավարման արդյունքն է այն ամենը ինչը հիմա ունենք, կիսագրագիտության ու կաշառակերության, կրիմինալի ու օլգարխիայի հաստատուն հիմքերը հենց նա է գցել: Նա իր ձեռքին ստացել էր սպտակ մաքուր թուղթ և ինչ գրեր այն էլ կլիներ այս պետության հետ: Դե նա էլ հենց սկսեց գրել գողույուն, կրիմինալ, անտաղանդ վարչապետ իրա թոլանաբարո կառավարմամբ, կաշառակերություն ու անգրագիտություն: Դրան գումարած ռազմական հաջողությունների դիվանագիտական ամրապնդման լիակառտար ֆիասկո: ԼՏՊ-ի շնորհքը չի հաղթանակաը, իրա ընտրվելը: Առաջին ընտրությունների ժամանակ ցանկացած այլ թեկնածու էլ լիներ կընտրվեր ու նա հիմա պիտի կոչվեր հաղթանակա՞ծ: ԼՏՊ-ը ռազմական ոչ մի հաղթանակի հետ կապ չունի: Մարդ որ իր հաղթանակի մասին իմանում է հարևան պետության նախագահից, ի՞նչ հերոսի մասին կարող է խոսք լինել:
Молчать, женщина!
Ты разве мужик???
Շուկայում մի կին ուզում է պետրուշկա գնել, մոտենում է մի տղամարդ և ասում է.
_ Վայ բա դուք չգիտեք, որ պետրուշկան ռակ է առաջացնում, կինը հարցնում է ո՞վ ասաց
_Կոտեմ վաճառողը, պատասխանում է տղամարդը:
Ձեր ասածը կոտեմ վաճառողների տրամաբանությունից այն կողմ չի անցնում, ինչպես նաև կոտեմ վաճառողներ են այդ մտքի հիմնադիր հեղինակները:
Լուսինե, Դուք ճշմարիտ եք:
Անձամբ ես չափից դուրս լավ հիշում եմ Շուշիի գրավման օրերը, երբ շշուկով մարդիկ ասում էին “Լևոնը տեղյակ չի եղել, որ մենք Շուշին գրավել ենք”: Հիմա ինչ ա թե դա համընկել է իրա կառավարման տարիների հետ, իրան անվանենք հաղթած նախագա՞հ:
Համամիտ եմ Լուսինեի հետ և բավական է շահարկվի ԼՏՊ-ի անունը, բանակը հաղթեց, մեր ֆիդայինների արյան գնով հաղթեցինք, մեր ջահել 18-20 տարեկան քաջերի կյանքի գնով հաղթեցինք, կանանց, երեխաների, ծերերի շնորհիվ (այդ տարիների ով ինչով կարողանում օգնում էր), բնակչության հայրենիքից կառչելու շնորհիվ ունեցանք հաղթանակ, իսկ որոշ մարդիկ այս ամենից օգտվելով դարձան հերոսներ: Հետո մենք ԼՏՊ-ի շնորհիվ ունեցանք խավար, սով, սպանություններ օրը ցերեկով ու գիշերով (ու թող չասվի, որ այդ ամենը պատերազմից հետո շատ բնական բան էր): Ես չէի ուզենա որ իմ ժողովրդի հիշողությունը կարճ լինի ու ինչ-որ մարդիք օգտվեն դրանից:
Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ մեր վիճակը, եթե այդ ժամանակ նախագահ լիներ վերջին 2 նախագահներից մեկը:
KLASSSSSS!!!
Բոլոր այն հայերը,որոնք ուրանում են իրենց պատմությունը մեկ բառով են կոչվում Հ ու դա:
Ամոթ Ձեզ ,այն ինչի մեջ,որ հիմա հայտնվել եք Լուսինե եվ Ձեր նման մտածողներ լրիվ արժանի եք,ապրեք եվ վայելեք Ձեզ համապատասխան կյանքը:
Դու քո սեփական պատմությունը ունե՞ս, որ խոսում ես ուրիշինից, ազգից:
Ափսոս նրանք, ովքեր կյանքը զոհեցին քեզ նմանների համար:
Պատերազմում, ոչ ոք չի կռվել Լեւոնի համար, իսկ քո նմանները, լավագույն դեպքում, կոչվում էին ասֆալտի «ֆիդաին»:
Լեւոն Տեր – Պետրոսյանը Հայաստանը գլխատեց, Ռոբերտ Քոչարյանը՝ տկլորացրեց, Սերժ Սարգսյանը՝ ամայեցրեց:
Իսկ Լեւոնի ստվերում աճած Լյուդմիլա Սարգսյանը թող շարունակի տունտունիկ խաղալ Վահան Շիրխանյանի հետ: Ինքը ուր, քաղաքականությունն ուր:
Լևոն Տեր-Պետրոսյանի վատ կողմը այն է, որ այժմ, մենք այլընտրանք չունենք, մենք գործ ունենք այնքան հզոր քաղաքական գործչի հետ, որ եթե փորձենք դասակարգել, ապա առաջին տեղից հետո միչև տասներորդ տեղը դատարկ կմնա, կարող են մյուս քաղաքական գործիչները պայքարել սկսած 11-րդ տեղից:
Հ. Գ.
Եթե մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնք կարող են և համարձակվում են համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանին հաջորդ երկու նախագահների հետ, նշանակում է դուք փորձ եք անում համեմատել Բաբկեն Արաքցյանին կանաչիների գործով միլոնատեր դարձած Հովիկ Աբրահամյանի հետ, Հրանտ Բագրատյանին օֆշորագետ Տիգրան Սարգսյանի հետ: ԵՎ որպես արդյունք դեռ շարունակաբար ապրելու ենք ատկատների, կաշառակերությամբ ողողված, թալանի, գռուզչիկների երկրում:
Հարգելի Տիգրան, Լևոն Տեր-Պետրոսյանը գործիչ չէ, նա գործիք է:
Երբ Լևոնին մեղադրում եք ցրտի ու մթի համար, պետք է մեղադրեք նաև պատերազմում հաղթելու համար. թե չէ՝ ըստ ձեր ճաշակի չեք կարող ընտրել, թե ոնց գտնեք վատ բաներ, որ իրեն վերագրեք, իսկ լավ բաները ցրեք վրայից։
Լուսինե, դե, դուք շշուկով խոսակցությունները որպես գիտական փաստ ընդունելուց դենը չեք անցել։
Եթե Լեւոնն է հաղթել՝, ուրեմն պատերազմ չի՛ եղել:
3-րդ հանրապետության 1-ին նախագահը չար էր ու մեծամիտ,նա հիմքը դրեց այս վատ բարքերի ու այդպես էլ շարունակվում է
շշուկով մարդիկ ասին ?! դա հավաստի ու ճշգրիտ ինֆորմացիայի ստույգ աղբյուր ա ինչ խոսք… Եթե մի հասուն մարդ որ ստացել ա տարրական կրթություն ու մտածում ա որ հնարավոր ա խոշոր ռազմական ու քաղաքական խնդիրների լուծում առանց Գերագույն Գլխավոր Հրամանատարի, որ նաև պետության առաջին դեմք ա, ապա լուրջ ընդունել էդպիսի մարդու ծիծաղելի ա
Հարգելի David, կարող եք պատկերացնել, թե ինչպես մի խումբ աշխարհազորայիններ (Լենինականից), Տեղ գյուղում, ընթրիքից հետո որոշում են նախաճաշել Լաչինում: Էլ չեմ ասում մյուս հայտնի եւ անհայտ խմբերի որոշումների մասին: Եվ, Լեւոնից անկախ, ստացվում է:
Լևոնը սատանան է, իսկ այս երկուսը նրա չար հրեշտակներն են Հայաստանի համար, ամեն դեպքում մենք շարքային քաղաքացիներս՝ խորհրդային տարիներից հետո պարտվողի, թալանվողի, գաղթողի դերում ենք, նրանց գովողները իշխանությունը օգտագործել կամ օգտագործում են մի միայն անձնական հարստության համար, իսկ հաղթանակ դեռ չկա և հարց է այս երեքի վարած քաղաքականությունից հետո կլինի՞; Դիրքերում զինվորներ են մեռնում, սահմանամերձ գյուղերը ռմբակոծվում են, էլ չեմ ասում ղարաբաղցիների մասին, ԼՏՊ -ի պատերազմ թե խաղաղություն հոդվածը, երբ մի ղարաբաղցու մոտ դժգոհոցի, որ որդիս դիրքերում է ,նա ասեց, ձերը երկու տարի է չեք դիմանում, բա մենք ի՞նչ անենք արդեն 25 տարի է պատերազմի մեջ ենք, Հենց այն փաստը, որ ինչ որ մարդիք խոսում են հաղթանակի մասին, նրանք իրավիճակին ծանոթ չեն կամ թքած ունեն, այո հրադափարը կնքին մեր պանծալի, քաջարի զինվորականների արյան գնով, իսկ դիվանագիտական ճակատամարտում Լևոնը խայտառակ պարտություն բերեց Հայաստանին։