Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի արդյո՞ք համազգային կլոր սեղանի շուրջ համախմբել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց, իր ձեւակերպմամբ, հուզում է երկրի ապագան:
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր է, ուզում է իր շուրջ միավորել մյուսներին, դա ողջունելի է, բայց խնդիրը հետեւյալն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին ոչ այն վարկանիշը ունի, ոչ այն հնարավորությունները, ոչ էլ այն մարդն է, որի շուրջ կարող է ընդդիմադիր ընտրազանգվածը միավորվել: Մենք վերջերս տեսանք, որ մեդիա դեմքերը` Կարգին Հայկոն, նրա գործընկեր Մկոն, երգչուհի Սոնա Շահգելդյանը, «Վիտամին կլուբ»-ի տղաները ավելի մեծ շանսեր ունեն իրենց շուրջ միավորելու հասարակությանը, քան մեր չակերտավոր ասած պախարակված քաղաքական գործիչները: Այսինքն` խնդիրը Հայկոն կամ երգչուհի Լիլիուն չէ, այլ խնդիրն այն է, որ մեր հասարակությունը կարոտ ունի այլ դեմքերի, այլ անձանց, կարեւոր չէ մեդիա դեմք է, թե քաղաքական գործիչ է, կարեւորն այն է, որ չլինի արդեն հին, էսպես ասած օգտագործված դեմք կամ գործող իշխանության անդամ: Հասարակական շարժումը, որը սկսվեց տրանսպորտի թանկացման դեմ` 150 դրամի պատճառով, ցույց տվեց, որ մեր հասարակությունը իրոք կարոտ ունի նոր դեմքերի, ժողովուրդը արդեն հոգնել է նույն դեմքերից եւ նրանց հետ կապված բոլոր դեպքերից »,-ասաց քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ժողովրդին համախմբող ուժի անունն է,՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ, որի կրիզը ազնիվ է, առանցքը կայուն,
իսկ գաղափարը՝ մաքուր, ազնիվ և իմաստուն:
Մի պահ ընդունենք թե ճիշտ եք, բայց այդքան քարոզել չի սազում, դա կարող է նաև բումերանգի արդյունք տալ