Այսօր Բաքվի Խուտոր Բինագանդինսկի փողոցում սկսվել են տների քանդման աշխատանքները: Հաղորդում է «Հաքքին» լրատվականը:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնել է, որ քանդման աշխատանքների ժամանակ գործադիր իշխանության եւ տեղի բնակիչների միջեւ բախում է տեղի ունեցել: Այդ ամբողջ ընթացքին հետեւել է Բաքվի գործադիր իշխանության ներկայացուցիչ Զուլֆալի Իսմայիլովը:
Տներ քանդելու պատճառով դեռեւս բնակիչներ ունեցող որոշ բնակարանների առաստաղները նստել են, ինչն այդտեղ ապրող մարդկանց կյանքի համար լուրջ վտանգ է ներկայացնում:
Այդ տների նախկին բնակիչները դժգոհ են տրված փոխհատուցումից:
Կարդացեք նաև
Այն տների համար, որոնք փաստաթղթեր ունեն, մեկ քառակուսի մետրի դիմաց վճարում են 1200 մանաթ (մոտ 630 հազար դրամ): Մնացածների համար վճարում են 800-1000 մանաթ (մոտ 420 հազար- 520 հազար դրամ):
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ