Shamshyan.com Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 11 ՍՕ 477 և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ղարագյոլյանի վարած УАЗ մակնիշի 069 ՈՍ 11 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից հետո Volkswagen Jetta-ն կողաշրջվել և բախվել է երկաթե արգելապատնեշներին, իսկ վթարի հետևանքով Volkswagen Jetta-ի վարորդ Յ. Պետրոսյանն ու նրա ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Լիլիթ Գալստյանն ու 34-ամյա Կարինե Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ УАЗ մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ոստիկանության Տավուշի մարզային վարչության հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով մեկուսարան էին տեղափոխում 2 կալանավորների, որոնք վնասվածքներ չեն ստացել :
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում