Լրահոս
Օրվա լրահոսը

Civil. «Ստալինի արձանը կրկին կկանգնեցվի իր հայրենիքում»

Հուլիս 31,2013 17:27

Վրաստանի մշակույթի նախարարությունը ընդունել է Իոսիֆ Ստալինի բրոնզե հսկա արձանը կրկին տեղադրելու Գորիի քաղաքապետարանի առաջարկը: Գրում է «Սիվիլ» լրատվականը:

Սակայն այս անգամ արձանը ոչ թե կդրվի բռնապետի հայրենի քաղաքի կենտրոնական հրապարակում, այլ Գորիի Ստալինի թանգարանում:

Ինը մետրանոց պատվանդանով վեց մետրանոց արձանը Գորիի կենտրոնական հրապարակից հանվել էր 2010թ. հունիսին, գիշերվա կեսին: Այդ ընթացքում Վրաստանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Միախյիլ Սահակաշվիլին, ասում էին, որ ծրագրվում է արձանը դնել թանգարանում, բայց այդպես էլ չէին իրականացրել այդ ծրագիրը:

Սահակաշվիլին վերատեղադրման որոշումը որակել է «բարբարոս, հակապետական, հակաազգային գործողություն» ու կոչ է արել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին «վերանայել այս հիմար որոշումը»:

Գորիի քաղաքապետարանից հայտնել են, որ տեղադրման օրը դեռ որոշված չէ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031