Մադրասի հայկական փողոցը այժմ բոլորովին այլ է, ինչ այն ժամանակ, երբ առևտրականները գրավել էին քաղաքը: Գրում է «Հինդու» թերթը:
Հայերը, որոնք 1600-ականներին ծաղկեցրել են Մադրասը, սեպտեմբերին կնշեն քաղաքում իրենց ներկայության 360-ամյակը:
Առաջին հայը, որ Հնդկաստան է գնացել, թվագրվում է 8-րդ դարում: Թովմաս Կանա անունով մի տղամարդ 780թ. գնացել էր Մալաբարի ծովափ: Ըստ Հյուբերտ Վոն Վոսի «Հույսի պատկեր. հայերը ժամանակակից աշխարհում» գրքի, շատ բան հայտնի չէ այդ մարդու մասին, միայն այն, որ նա աշխատում էր քրիստոնեություն տարածելու համար:
Մադրասում հայերի ներկայությունը նշանակալի դարձավ 1660-ականներին: Սուբիահ Մութիահը իր «Մադրաս. քաղաքը, մարդիկ և կառավարությունը» գրքում նշում է, որ ամենահին հայկական գերեզմանաքարը 1663թ. է, որի վրա գրված է Խոջա Դավիդ Մարգար անունը:
Կարդացեք նաև
Հյուբերտ Վոն Վոսի գրքում նաև ասվում է, որ Թովմաս առաքյալի տապանաքարն առաջինը հայերն հայտնաբերել, ինչպես նաև 16-րդ դարում նրանք են պորտուգալացիներին Մադրաս բերել: Նաև հայտնի փաստ է, որ այդ ժամանակներում քաղաքի լեռան վրայի եկեղեցին պորտուգալական և հայկական նավերը հսկող փարոս էր ծառայում:
Թեև ոչ մի արձանագրություն չկա, թե կոնկրետ երբ են հայերը հաստատվել Մադրասում, սակայն հստակ է, որ իրենց ձեռքում էր Հնդկաստանի և Արևմտյան Ասիայի, ինչպես նաև Ֆիլիպինների ու Իսպանիայի միջև ամբողջ առևտուրը (ըստ Սուբիահ Մութիահի վերը նշված գրքի):
Մադրասի վերջին հայը Միքայել Ստեփանն էր, որը մի քանի տարի առաջ է լքել քաղաքը: Եվ հիմա ընդամենը մի եկեղեցի, համայնքի անվան մի փողոց և մի քանի փոքր մասունքներ են վկայում նրանց պատմությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ