Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ հետևություններ պետք է անեն ՀՀ ընդդիմադիր ուժերը

Հուլիս 31,2013 17:07

«Ընդդիմադիր դաշտի ներկա սուբյեկտները մտածեն էլ, չմտածեն էլ` հաշիվը մեկն է: Նրանք քաղաքական չգոյության ռեժիմում են: Այն ժամանակ պիտի մտածեին, հիմա նրանց մտածելը կոպեկի արժեք չունի»,-Aravot.am-ի հարցին` այն, որ երթուղային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուղղված հասարակական շարժումը հաղթանակի հասավ չի՞ վկայում այն մասին, որ ընդդիմադիր դաշտը պետք է հետևություններ անի, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: 
Շարունակելով թեման` պարոն Մեհրաբյանը նկատեց. «Պարզապես իրենք իրենց ընդդիմադիր կոչող ուժերը կապ չունեն հասարակության շահերի հետ: Նրանք արհամարհում են հասարակությանը, հասարակությունն էլ նրանց: Ուժեր կան, որ ընդհանրապես կապ չեն ունեցել հասարակության հետ, եղել են իշխանության մեքենայի անբաժան մասը, հիմա էլ իրենք իրենց տարբեր ձևերով են կոչում, բայց բոլորն էլ հասկանում են` ով ինչով է զբաղված ու ինչով է շնչում: ՀՀ-ում հիմա պրիմիտիվ մարդ չկա, որին կարելի է խոսքերով մոլորեցնել: Բայց կան ուժեր, որոնց հավատացել է հանրությունը, ինչը փոխադարձ է: Քաղաքացիներն ի վերջո գալիս են այն եզրակացության, որ մեզ ոչ թե փրկիչներ են պետք, այլ ամեն ինչ իր ձեռքում է»: Ռ. Մեհրաբյանը կարծում է, թե լավ կլիներ, որ քաղաքական որոշ սուբյեկտներ այլ գործով զբաղվեին: Նա համոզված է, որ հասարակական այս շարժումներն այն հիմքն ու դարբնոցն են, որտեղից կծնվեն հանրության շահերն առաջ տանող անձինք»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ հասարակական շարժման հաղթանակն իրոք «մեսիջ» է ու մանրամասնում. «Փաստորեն այս հաղթանակը պիտի մեսիջ լինի բոլորին, որ պարզ, մատչելի, հասկանալի, հասարակության, մարդու համար առարկայական խնդիր դնելու դեպքում այս երկրում կարելի է հաղթել իշխանությանը, ուղղակի խնդիրը պիտի հստակ ձևակերպված լինի: Ես այն կարծիքին եմ, որ իսկապես ընդդիմադիր դաշտը պիտի մտածի, ինքը պիտի բարեփոխվի, որ նորովի դնի մարդկանց, հասարակության խնդիրները: Եթե ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացված գործի, կհասնի հաջողության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031