Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյանի թափուր մանդատի համար միլիոններ կհատկացնեն

Հուլիս 31,2013 16:51

Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղը լրացնելու համար սեպտեմբերի 30-ին տեղի կունենան Աժ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ, ինչի համար կառավարությունը վաղը որոշում կկայացնի գումար հատկացնել:
Ըստ կառավարության կայքէջի՝ լրացուցիչ ընտրությունները կազմակերպելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 50 միլիոն 384 հազար 846 դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, իսկ ՀՀ ոստիկանությանն էլ կհատկացվի 5 միլիոն 133 հազար 219 դրամ:
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդու` Վահե Հակոբյանի փոխարեն թիվ 38 ընտրատարածքում պատգամավոր է հավակնում դառնալ նորանշանակ մարզպետի հորեղբոր որդին` Առնոլդ Հակոբյանը. օրերս մամուլում նման լուրեր էին շրջանառվում: Ըստ նույն աղբյուրի, թեեւ Մաքսիմ Հակոբյանն ասել էր`«Սուտ-սուտ» բաների մասին ինձ մի հարցրեք»,-սակայն հենց հայր եւ որդի Հակոբյանների ցանկությունն է իրենց բարեկամին պատգամավոր դարձնելը:
Հնարավոր է այդ ընտրատարածքում ՀՅԴ-ն էլ Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի թեկնածությունն առաջադրի, իսկ «Ժառանգության» թեկնածուն կարող է լինի Զարուհի Փոստանջյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031