Ինչպես արդեն հաղորդել ենք՝ հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի տվյալներով, պաշտոնական վարկածով Ա. Մուրադյանը ինքնասպանություն է գործել: «Նոր զորացրված չէր, վաղուց է, ինչ ծառայում էր: Առայժմ ինքնասպանության վարկածն է շրջանառվում: Բայց ես չեմ հավատում ինքնասպանության վարկածին, որովհետեւ հիմա մոդա է դարձել ինքնասպանության վերածել: Այլ մանրամասներ այս պահին չկան»,- Aravot.am-ին ասաց պարոն Սաքունցը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ