Իջեւանցի բանաստեղծ Ասատուր Իսպիրյանը, ով հանդես է գալիս նաեւ «Սատուրն» գրական անվամբ, նախկինում բանաստեղծություններ է ձոնել Զարուհի Փոստանջյանին, Նիկոլ Փաշինյանին: Ա. Իսպիրյանը Ֆեյսբուքի իր էջում չափածո հրավեր-հորդոր է հղել Պարույր Հայրիկյանին, ուր այսպիսի տողեր կան.
Իջեք ձեր Պառնասից,
Հարգելի Հայրիկյան,
Այս դաժան պայքարի մեջ
Մանրուքներ չկան:
Ջահելներին հարկավոր է
Անվեհեր ԱԻՄական,
Նստացույց անողներին՝
Փորձառու արմատական:
Մի եղեք այդքան
Երդվյալ պատճառական,
Թող որ բոցկլտա նույն կրակն այն
Ընտրություններում նախագահական:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ Ասատուր Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից