Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Երիտասարդներն ընդվզեցին, բայց արհմիությունների ձայնը չլսվեց»

Հուլիս 31,2013 15:40

Այսօր Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, «Ֆորում» ակումբում խոսելով արհմիությունների մասին, ասաց, որ համակարգային խնդիր կա, ու պետք չէ անձերի վրա սեւեռվել. «Մենք արհմիությունները կորցրել ենք դեռեւս քսան տարի առաջ: Ճիշտ է այսօր երիտասարդներն ընդվզեցին, բայց արհմիությունների ձայնը չլսվեց»:

Պողոսյանի խոսքով` պետք չէ շփոթել պետականը, արհմիութենականը եւ սեփականը: Արհմիությունների գույքը կորել է խառնաշփոթների ընթացքում. «Մեզ մոտ մեծ ձեռնարկություններ չկան, իսկ դա քսան տարիների ընթացքում է եղել, իսկ եթե լինեին մեծ ձեռնարկություններ, ապա աշխատողների կարծիքը ոչ մեկը չէր կարող անտեսել: Խնդիրների պատճառը երկրի տնտեսական կուրսն է, անխելք ղեկավարությունը: Բայց, քանի որ երիտասարդների ընդվզում եղավ ինքնաբուխ, պետք չէ հույսը կորցնել, ու եթե մեկն իր լուման ներդնի` կդառնանք առողջ հասարակություն, արհմիություններն էլ կսկսեն գործել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031