Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության լրացուցիչ մրցույթ։
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթներն անց են կացվում ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգով։
Նշված կարգի 12-րդ կետի համաձայն՝ մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 45 օր առաջ։ Մրցույթի մասին հայտարարությունները հրապարակվել և հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։
30.07.2013թ. դրությամբ` թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել։ Նշված երթուղիների համար պարբերաբար հայտարարվում են լրացուցիչ մրցույթներ, որոնց, սահմանված կարգով, կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր։
Հայտարարության տեքստից բացի, մրցույթի դրված երթուղիների ուղեգծերի և սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակների մասին տեղեկատվությունն առկա է Երևան քաղաքի երթուղային ցանցում: Երթուղային ցանցի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչների տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նպատակով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է ներդրումներ կատարել և սահմանված կարգով մասնակցել հայտարարվող մրցույթներին։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (Արգիշտիի 1)։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (010) 51-41-98 հեռախոuահամարով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն