Արհմիությունների կոնֆեդերացիայի ներսում խլրտում կա
Այսօր «Ֆորում» ակումբում ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամ Կառլեն Հարությունյանը խոսեց արհմիությունների խնդիրների մասին: Հարությունյանի ձեւակերպմամբ`ժողովուրդն արտագաղթում է, քանի որ ծանր սոցիալական վիճակում է, բայց ստացվում է այնպես, որ երիտասարդները կարողանում են իրենց ձայնը լսեցնել, իսկ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան` ոչ: «Արհմիությունները դրանք միություններ են, որոնք կոչված են աշխատավորների շահերը պաշտպանելու համար, բայց այսօրվա վիճակով մեր աշխատավորների վիճակը վատ է: Արհմիությունները ոչ մի բանի չեն ուզում խառնվել, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը` Էդուարդ Թումասյանը վախվորած անձնավորություն է, բայց` որտեղ որ աշխատում ես, չի կարելի այդ տեղի ջուրը պղտորել: Իսկ մեզ մոտ ամեն ինչ վաճառվել է, վերացել»,-ասաց նա:
Հարությունյանը հավելեց, որ ինքը դիմել է նաեւ գլխավոր դատախազին, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային պատկանող անշարժ գույքը փոշիացվել է ու դատախազությունն պատասխանել է`«Ուսումնասիրել են ու ոչինչ չեն գտել: Ես գլխավոր դատախազությանը ընդունել եմ, որ այդ կառույցը պետք է պայքարի նման անօրինականություններ դեմ, բայց…»,- նշեց Հարությունյանը ավելացնելով, որ փորձել են ներսում պայքարել, բայց մարդիկ վախենում են:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ