«Կարծում եմ՝ քաղաքապետը, ինչպես միշտ, հոգեհարազատ մնաց իր ե՛ւ գործելակերպին, ե՛ւ դիրքորոշմանը: Այսինքն՝ ինչպես միշտ, ականջալուր եղավ իր հենարանին՝ երեւանցուն եւ նրա կարծիքին: Բայց նաեւ իր պարտականությունն է համարում բարձրաձայնել եւ լուծումներ տալ երեւանցու ու քաղաքի համար կարեւոր, էական նշանակություն ունեցող բոլոր հարցերին, այդ թվում նաեւ՝ տրանսպորտային խնդրին»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով այն ամենին, ինչ տեղի ունեցավ Երեւանում մի քանի օր առաջ՝ կապված ուղեվարձի թանկացման հետ, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Առավոտ» օրաթերթ
5-10 հազար դրամով, թաղի խուժանի աջակցությամբ ,,ընտրված,, քաղաքապետը երբեք չի կարող
Երևանի նորմալ քաղաքացուն պաշտպանել, քանի նա պարտավոր է ծառայել նրանց, ովքեր իրեն
բերեցին այդ պաշտոնին և հինգ տարի շարունակ պետք է վարձահատույց լինի նրանց, ինչպես և
նույն կարգավիճակում է գտնվում չնտրված նախագահը: