Aravot.am-ի տեղեկություններով, նախաքննական մարմինը Արտակ Բուդաղյանի եւ Սուրիկ Խաչատրյանի փաստաբաններին ներկայացրել է գործով փորձաքննությունների եզրակացությունները: Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է մեր` ավելի վաղ հրապարակած տեղեկությունը , որ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանը` փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը մեզ հետ զրույցում միայն ասաց, որ 7-8 փորձաքննության եզրակացության հետ է ծանոթացել.«Ավելին չեմ կարող ասել: Նախաքննական տվյալներ են չեմ կարող հրապարակել»:
Փորձաքննության արդյունքների մասին հրաժարվեց խոսել նաեւ Ա. Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև