Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագրի նպատակն է պատրաստել նեղ մասնագիտացված, պրոֆեսիոնալ հեռուստատեսային աշխատողներ». Մասս մեդիա գիտական կենտրոնի մասին

Հուլիս 31,2013 14:20

Վերջերս ԵՊՀ ղեկավարությունն իր համաձայնությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոխորհրդի եւ Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կրթական ծրագիր ստեղծելու առաջարկին։ Արդյունքում ԵՊՀ-ում ստեղծվեց Մասս մեդիա գիտակրթական կենտրոնը, որն էլ իրավասու է այդ ծրագիրը իրականացնելու։ Մասս մեդիսա գիտական կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսպիսի ծրագիր ստեղծելու և համատեղ անցկացնելու գաղափարը հեռուստառադիոընկերությանն էր։ «Ծրագրի նպատակն է պատրաստել նեղ մասնագիտացված, պրոֆեսիոնալ հեռուստատեսային աշխատողներ, որոնք կրթությունից հետո լրացուցիչ վերապատրաստման կարիք չեն ունենա»,- նշում է Անուշ Մարտիրոսյանը և հավելում, որ ծրագրի արդյունքում ստեղծված կադրերը ոչ միայն կապահովեն ճիշտ սերնդափոխությունը, այլև կբարելավեն հեռուստատեսային դաշտն ընդհունուր առմամբ։ Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ ոլորտում պետք են ստեղծագործ անհատներ, որոնք լավ կաշխատեն և որոնք կունենան լավ կրթություն, որը մրցունակ կլինի և կկարողանա հանգիստ մրցել արտերկրյա նման ռեսուրսների հետ։ Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագիրը նոր սկիզբ կդնի, և ամեն ինչ խիստ գործնական կլինի։ «Շատ ջանք ու աշխատանք պետք է թափեն ուսանողներն իրենց վարպետներին գոհացնելու համար, իսկ դա արդեն իսկ լավ է։ Նշանակում է այստեղ տեղ չեն ունենա մարդիկ, ովքեր ուղղակի պարապ են և որոնք ուղղակի ուզում են եթերից երևալ»,- ասում է Անուշ Մարտիրոսյանը՝ նշելով, որ այսպիսի մոտեցումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ ոլորտը կամաց-կամաց ուզում է շնչել։ Ծրագիրը թեև նոր է, սակայն տիկին Մարտիրոսյանը նկատել է, որ հետաքրքրությունն այս ծրագրի նկատմամբ արդեն իսկ շատ մեծ է։ «Դիմորդներ արդեն իսկ ունենք, և դա այն դեպքում, երբ բոլոր բուհերում մագիստրատուրայի ընդունելության առաջին և երկրորդ փուլներն արդեն ավարտվել են»,- եզրափակեց խոսքը Ա. Մարտիրոսյանը։

Դաթո Աբուլաձե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031