Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանովը Տարոնից չի հիասթափվել

Հուլիս 31,2013 13:00

Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «երկու ձեռքով» պաշտպանում էր ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին։ Հենց նա շրջանառության մեջ դրեց «վերջին 20 տարվա Երեւանի ամենալավ քաղաքապետ» արտահայտությանը, որը, հայտնի չէ, ավելի շատ օգնե՞ց, թե՞ վնասեց Տ. Մարգարյանին։ Ինչեւէ, նախկին շտաբի պետը, որն ամեն քայլափոխի օգտագործում էր իր ողջ ճարտասանական հմտությունը՝ գովերգելու համար Տ. Մարգարյանին, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի այս օրերին զարմանալիորեն լուռ էր ու որեւէ կերպ չէր փորձում պաշտպանել քաղաքապետին։ Ինչո՞ւ։ Այս հարցը պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Էդուարդ Շարմազանովի հետ։
– Պարոն Շարմազանով, տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո՝ օրեր շարունակ, Ձեր իսկ գնահատմամբ «անցած 20 տարվա Երեւանի ամենալավ քաղաքապետ» Տ. Մարգարյանը հայտնվեց հանրության անխնա քննադատության թիրախում։ Վերջին 20 տարիներին թերեւս չի եղել այնպիսի իրավիճակ, երբ երեւանցիներն իրենց հիասթափությունը քաղաքապետից այնքան բուռն դրսեւորեն, որքան հիմա։ Եվ, որքան էլ տարօրինակ է, այս օրերին լսելի չեղավ հօգուտ քաղաքապետի Ձեր խոսքը, արդյո՞ք Դուք եւս հիասթափվել եք Տ. Մարգարյանից։
– Նախ՝ իմ արձագանքի հետ կապված ասեմ, որ գտնվում էի զորամասերում։ Ուրեմն ես կարծում եմ ու համոզված եմ, որ սա այն խնդիրը չէ, որ պետք է զգացմունքային մեկնաբանություններ անել։ Եվ ես մեկ անգամ եւս կարծում եմ, որ Տ. Մարգարյանն ու երեւանցիները միասին, արժանապատվորեն կարող են լուծել երեւանցիների առջեւ ծառացած խնդիրները։ Կարծում եմ՝ պետք չէ շտապել ու դատողություններ անել։ Տ. Մարգարյանը երեւանցիների ընտրած քաղաքապետն է, եւ ինքը երեւանցիների հետ միասին, ինչպես իմ գործընկեր
Արմեն Աշոտյանն էր ասում, լեզու կգտնեն եւ շատ կառուցողական կաշխատեն:
– Այժմ երեւանցիները պահանջում են, որ Տ. Մարգարյանն աշխատանքից հեռացնի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, սակայն Երեւանի քաղաքապետն ականջալուր չէ նրանց պահանջին։ Ինչո՞ւ, եթե ասում եք, որ նա ժողովրդի ձայնին է «հետեւում»։
– Ողջ ժողովո՞ւրդն է պահանջում, տեսել եմ ընդամենը մի քանի մարդու, որոնք պահանջում են, մի քանի մարդ էլ կարող են այլ բան պահանջել, քաղաքապետը պետք է բոլորին լսի ու հայտնի իր որոշումը։ Հիմա Տ. Մարգարյանը բոլորին կլսի ու իր որոշումը կկայացնի։ Ինչո՞ւ եք շտապում։ Ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ, որ ես հիասթափվե՞լ եմ… ո՛չ, ես չեմ հիսաթափվել, ես գտնում եմ, որ Տ. Մարգարյանը պետք է արդարացնի այն վստահության քվեն, որն իրեն տվել են երեւանցիները։ Եվ ինքն ունի բոլոր շանսերը։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031