Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետը վախենո՞ւմ է խոսել

Հուլիս 31,2013 12:32

«Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր եղբոր՝ Ցոլակ Թանգամյանի ինքնասպանության դիմելու պատճառը, ասաց, թե ինքն այդ հետապնդումներից տեղյակ չի եղել։
Հիշեցնենք, որ Ց. Թանգամյանն ինքնասպանություն գործելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, որ իրեն 1994թ.-ից հետապնդում են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սամվել Հունանյանն ու Արթուր Վիրաբյանը՝ իրենից խլելով Կիեւյան 2-ա հասցեի 176 քմ տարածքը։ Նամակում նա նաեւ գրել էր, թե այս անարդարությունից հետո ինքն այլեւս չի կարող ապրել։
«Ժողովուրդ»-ը զրուցեց Վանիկ Թանգամյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ինքը, լինելով ոստիկան, տեղյակ է եղել եղբոր հետ կատարվածից։
– Պարոն Թանգամյան, Դուք, լինելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, ի՞նչ կասեք Ձեր եղբոր ինքնասպանությունից առաջ գրած նամակի մասին, որտեղ նա նշել է, թե 1994թ.–ից իրեն հետապնդել են։
– Ես տեղյակ չեմ ոչ մի բանից։
– Ձեր եղբայրը Ձեզ ոչինչ չի՞ պատմել։
– Ո՛չ։
– Իսկ Դուք չե՞ք հետաքրքրվել, թե ինչ վիճակում է Ձեր եղբայրը։
– Բիզնեսի վերաբերյալ հարցերի հետ կապված չեմ։ Ի՞նչ գործ ունեմ ուրիշի գործերին խառնվել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031