Լրահոս
Օրվա լրահոսը

Կինն իրեն երկրորդ հարկից նետել էր, որպեսզի երեխային չխլեն իրենից

Հուլիս 31,2013 12:29

Ամուսիններն այժմ առանձին են ապրում

Տեղեկացրել ենք, որ վերջերս Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում ամուսինը խանդի պատճառով երկու անգամ ծեծել է իր կնոջը, վերջինս էլ չդիմանալով՝ իրենց ցած է նետել առանձնատան երկրորդ հարկից: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Տուժած կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինն իրեն չի ծեծել, որ ինքը երկրորդ հարկից ցած է նետվել ամուսնուն վախեցնելու նպատակով, որպեսզի ամուսնալուծության դեպքում իրենց փոքր՝ 3-րդ երեխային իրենից չխլեն: Կինը երկրորդ հարկից ցած նետվելուց հետո մեծ վնասվածքներ չի ստացել: Այգեհովիտ համայնքից տեղեկացանք, որ ներկայումս ամուսիններն առանձին են ապրում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031