Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնությունը կրկին հարմարվում է Եվրոպային

Հուլիս 31,2013 12:18

Օգոստոսի 3-ին մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ՝ 2013/2014 թթ.առաջնությունը:

Նոր առաջնությունն անցկացվելու է աշուն-գարուն ժամանակացույցով՝ եվրոպական օրացույցին հարմարվելու նպատակով: «Ֆուտբոլ պլուսը» հիշեցնում է, որ նույն մրցակարգով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններ անցկացվել են նաեւ 1995/1996 եւ 1996/1997 թվականներին:
Մասնակից ութ թիմերն անցկացնելու են 14-ական տուրով չորս խաղաշրջան, երկուսը՝ այս տարի, երկուսը՝ 2014 թվականին: Աղբյուրը նշում է նաեւ, որ մեկնարկող առաջնությունում կան նաեւ նորարարություններ: Մասնավորապես, խաղերը կսպասարկեն վեց մրցավարներ, որոնցից երկուսը խաղերին հետեւելու են դարպասների ետեւից:
Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող թիմերն են Գյումրիի «Շիրակը», Երեւանի «Միկան», Կապանի «Գանձասարը», Երեւանի «Փյունիկը», Երեւանի «Ուլիսը», Երեւանի «Արարատը» եւ Երեւանի «Ալաշկերտը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031