Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս կիրակի կվերաբացվի Կասյանի վրայի գյուղմթերքի տոնավաճառը

Հուլիս 31,2013 12:16

Երեւանի Կասյան փողոցում այս կիրակի՝ օգոստոսի 4-ին, կվերաբացվի գյուղմթերքի այս տարվա 2-րդ տոնավաճառը, որտեղ գյուղացիներին կտրամադրվի առեւտրի անվճար 150 տաղավար:

Այս մասին երեկ հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ոոբերտ Մակարյանը՝ հավելելով, որ հետագայում պահանջարկից ելնելով, տաղավարները կավելացվեն մինչեւ 200-ի։ «Վերաբացվելու է մինչեւ տարեվերջ, իսկ դեկտեմբերի վերջին 10 օրը՝ նախատոնական առեւտրով պայմանավորված։ Ամեն օր է լինելու»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց փոխնախարարը եւ ավելացրեց, որ գյուղացիների կողմից արդեն բավական հայտեր ներկայացվել են։ Նա հայտնեց, որ հուլիսի 8-ից գործում է տոնավաճառ՝ Մաշտոցի պուրակի հարեւանությամբ։ Նրա խոսքերով, բոլոր մարզերից դիմողներ կան, բայց առավել շատ են Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզերից դիմողները:
Թ. Հ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031