Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտաֆիլմի նմանվող ռազբորկայի հետևանքով Հրազդանից Երեւան տեղափոխված ԱԱԾ-ականի ազգականը մահացավ

Հուլիս 31,2013 10:45

 shamshyan.comԱյսօր` հուլիսի 31-ի կեսգիշերին` թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ 34-ամյա Նվեր Աբելյանը, ով նշված հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոնից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հուլիսի 30-ին, մարտաֆիլմի նմանվող դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել 2 անձանց միջև, ինչից հետո 1 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց տեղափոխված անձը հանդիսանում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 34-ամյա Նվեր Աբելյանը, ով եղել էր Volkswagen Tuareg մակնիշի 30 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենայով, որի հետևի հատվածը վնասված էր, իսկ նրա ավտոմեքենայի մոտ կայանված էր առջևի մասն ամբողջովին վնասված Mersedes S 600 մակնիշի 30 ՕT 001 համարանիշի ավտոմեքենա, որը պատկանում է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 26-ամյա Աշոտ Խաչատրյանին:

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվածի երկու ոտքերն էլ վնասված էին եղել, որից մեկը՝ կտրված: Հրազդանի ոստիկանության ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Խաչատրյանը ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Հրազդանի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ն. Աբելյանի հորեղբոր տղան աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ Չարենցավանի բաժանմունքի պետ, և ամեն անգամ Ն. Աբելյանի կողմից կատարված վիճաբանություններում ու ռազբորկաներում, որոնց ժամանակ երբեմն հնչել էին նաև կրակոցներ, ԱԱԾ-ի իր ազգականի միջամտության արդյունքում ազատվել էր քրեական պատասխանատվությունից: Դեպքի վայրում հավաքված մարդիկ պատմել էին, որ եթե դատարանը, ինչ-ինչ շահերից ելնելով, այլ պատիժ և գնահատական տար, ապա «մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող դեպքը տեղի չէր ունենա: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ն. Աբելյանը վերջերս էր կալանքից ազատվել, ով խուլիգանության և գույքի դիտավորյալ ոչնչացման համար դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031