«Այս մարդն ամեն ինչ անում է, դիմացինի ամեն տեղից կախվում է, որ իրեն հայհոյեն, որպեսզի իր վրա ուշադրություն դարձնեն: Արդեն միջոցների մեջ խտրականություն չի դնում: Միեւնույնն է, որպես պատասխան չենք հայհոյելու իր նման»,- ֆեյսբուքյան իր էջում ի պատասխան Պարույր Հայրիկյանին՝ այսպիսի գրառում է արել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, որը հրապարակում ենք իր թույլտվությամբ:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը ծաղրել էր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասելով. «Ստոպիկը չի՞ դրա օգնականը», «Նա որեւէ մեկի հետ հարց չի քննարկել, բացի Պուտինից» եւ այլն:
Ստյոպա Սաֆարյանի գրառման համաձայն՝ «Պարզապես այսքան ամբարտավան, դատարկ, մեծամիտ, նախանձ, թունավոր, էժանագին հայհոյանքների ու դիմելաձեւերի դիմող, չկայացած ու մանկության բյուրեղյա երազանքների փշրվելուց չարացած, անհաջող դերասան ու ստախոս «քաղաքական» գործիչ չեմ տեսել ու պատկերացրել… Գնա վաստակածդ 20.5 միլիոնը սուսուփուս վայելիր: Գտնում ես, որ Րաֆֆիից լա՞վն ես ու ամենահանճարեղը` առաջնորդի’ր: Գտնո՞ւմ ես, ո՞ր տիեզերքը քո շուրջը պետք է պտտվի`պտտացրա: Թո՞ւյլ ես տալիս պատմությունը կեղծել ու քեզ շատ բան վերագրե՞լ, մեղքը քո վիզը: Ազատ ես կախվել նաեւ անունիցս եւ ավելացնել լիքը «իկ»-եր վերջից, առաջից` որպես այրված ու հրդեհված սրտի մխիթարանք… Թույլ եմ տալիս` խղճալով ու կարեկցելով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այստեղ ես լրիվ համամիտ եմ Ստյոպա Սաֆարյանի հետ:Հայրիկյան Պարույրը ուղղակի խորհրդային տարիներին փչված մի աներևույթ փուչիկ էր…90-ականների սկզբներին մարդիք նրան գործնականում տեսան ու հասկացան,որ դա ուղղակի ինքնասիրահարված մի սնամեջ դատարկություն է ու՝ ուրիշ ոչինչ…