Լրահոս
Օրվա լրահոսը

Կփորձեն նորից դատարան հրավիրել Գյումրու նախկին քաղաքագլխին

Հուլիս 30,2013 22:43

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 27-ամյա Կարեն  Եսայանի սպանության գործով դատավարությունը սկսվելուն պես հետաձգվեց` վկաների դատարան չներկայանալու պատճառով:

Նշենք, որ նիստը  սկսվեց մոտ  1 ու կես ժամ ուշացումով, քանի որ Կարեն Եսայանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանն ու դատախազը Երևանից  ճիշտ ժամանակին տեղ չէին հասել: Ինչևէ, նիստը սկսվելուն պես դատավոր Մարտին Սարոյանը տեղեկացրեց, որ երկու վկաների են ծանուցագիր ուղարկել դատարան ներկայանալու, նրանցից մեկը` Հովհաննես Եգանյանն է, որի դուռը փակ է եղել, մյուսը` Վարդան Ղուկասյանը, որին թեև պատշաճ ծանուցել են,  բայց հետադարձ ծանուցում չեն ստացել:

Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը  հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դատարանը հետևողական չէ, ինչո՞ւ փոստային առաքումները չեն վերադարձվում դատարան: Փաստաբանը նաև  հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դատարան չի գալիս Վարդան Ղուկասյանի դուստրը` Մանյան, քանի  որ , ըստ փաստաբանի, դատարանը խոսում է  միայն հորը չներկայանալուց: «Հարգելի դատարան, ես խնդրում եմ շարունակել  դատական նիստը, չպիտի մոռանանք, որ ողջամիտ ժամկետում պիտի քննվի, մինչդեռ ամիսներ շարունակ  սպասում ենք, թե երբ Ղուկասյանները պիտի բարեհաճեն գալ դատարան», -ասաց Լուսինե Սահակյանը: Սակայն  դատավորը որոշեց  դատը հետաձգել` նշանակելով օգոստոսի 6-ին, ժամը 14.00-ին: Ի դեպ, դատախազը ևս միջնորդեց նորից ծանուցագիր ուղարկել այս վկաներին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031