Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով․ Իսկ Եվրոպան կասի՞ «Մենք Հայաստանին ենք սիրելու․․․»

Հուլիս 30,2013 22:29

«Առավոտ»-ի զրուցակիցը՝ Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտի մասին նկատեց, թե այնպես չէ, որ Եվրոպան երազում է տեսնել Երեւանը, Բաքուն եւ Թբիլիսին՝ որպես ԵՄ անդամներ։

«Եվրոպան ֆինանսական, տնտեսական ոչ այնքան լավ ժամանակներ է ապրում, գումարած՝ ճգնաժամը եվրոինտեգրման ճանապարհին, մի կողմից ասում են ինտեգրում, մյուս կողմից՝ Կատալոնիան անկախություն է ուզում, Շոտլանդիայում անջատողական շարժում, Բելգիայում ծագում են խնդիրներ։ Այնպես որ, մտածել, թե ԵՄ-ն տենչում է բոլորին ընդունել ու բոլորի խնդիրները կարգավորել՝ դա չափազանցություն է: Ասել՝ Եվրոպան երազում է լուծել ԼՂ խնդիրը․․․ Ի՞նչ է, Եվրոպան ունի՞ նման ծրագիր, Մադրիդյան թարմացված սկզբունքնե՞ր ունի, թե՞ խաղաղապահ ուժեր, որ վաղը տեղակայի ԼՂ-ում: Կամ, եթե Եվրոպան բարեկամանա Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ վերանայելո՞ւ է հարաբերությունները ու հայտարարելու՝ այլեւս Ադրբեջանի էներգետիկան մեզ չի հետաքրքրում, մենք Հայաստանին ենք սիրելու․․․ Բայց չէ՞ որ այդ ընտրությունն էլ չի լինելու: Այնպես որ, շատ է զգացմունքայնությունը, իսկ հանգիստ քննարկում չկա, մինչդեռ կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը իսկապես կա, որպեսզի մեղմվի անհարկի էմոցիոնալ գործոնը», նշեց մեր զրուցակիցը:

 

Վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    Իսկ ո՞վ ասաց, թե Հայաստանը ձգտում է դառնալ ԵՄ-ի անդամ: Հայաստանը պարզապես ուզում է ԵՄ-ի հետ հաստատել առողջ տնտեսական ու քաղաքակրթային հարաբերություններ,որոնց առավելություններն ակնհայտ են, և ոչ ավելին: ԵՄ-ի անդամ դառնալու համար ( եթե նույնիսկ նրանք դա ցանկանան ) Հայաստանը դեռ շատ խակ է: Իսկ Ռուսաստանն ուզում է բոլոր թերզարգացածներին խցկել իր վերստեղծելիք կայսրության մեջ որպես վասսալներ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031