Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժել են Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Հուլիս 30,2013 22:21

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ բողոք է ներկայացրել վերադաս դատախազին:

Պարոն Ալումյանը Aravot.am-ին պատմեց, որ ինքը միջնորդել էր քննիչին դադարեցնել քրեական հետապնդումը Արտակ Բուդաղյանի նկատմամբ, բայց քննիչը մերժել է. «Այդ մերժումը բողոքարկել եմ նրա վերադաս դատախազին»:

Փաստաբանի խոսքերով. «Գործով հաստատված է, եւ քննիչն էլ չի առարկում, որ իմ պաշտպանյալի զենքը չի եղել լիցքավորված եւ չի ունեցել փամփուշտներ: Քրեական օրենսգրքի 137 հոդվածը, որով մեղադրանք է ներկայացվել իմ պաշտպանյալին, ձեւակերպում է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը իրականացնելու համար վտանգը պետք է լինի իրական, բայց իմ պաշտպանյալը դրա հնարավորությունը չի ունեցել, նա չի ունեցել փամփուշտներ, այդ զենքը չէր կարող կիրառվել: Դրա համար վտանգն իրական չէր, հետեւաբար այդ մեղադրանքը չէր կարող առաջադրվել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ լիսկան,Երևանի կենտրոնում նստած,իր սուրճն է վայելում: Իսկ լիսկայականները շարունակում են սպառնալ հայերին:

    Եթե լիսկան չպատժվի և/կամ Արտակ Բուդաղյանը ‘պատժվի’,ապա Հայաստանում զինված հեղաշրջում է լինելու: Կլանը թերագնահատում է ժողովրդի ցասումը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031