Մոտ մեկ շաբաթ առաջ Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը «Կանթեղ» ռեստորանում բանակի քեֆի է եղել: Երկրապահ կամավորականների միության Սիսիանի կառույցի ղեկավար, Սիսիանի մաքսակետի տնօրեն Աշոտ Մինասյանի որդու բանակի քեֆի արարողությունն է եղել: Այդ բանակի քեֆին մասնակցել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ:
Henaran.am-ի հաղորդմամբ՝ քեֆի ժամանակ Սուրիկ Խաչատրյանին ներկաները շարունակել են դիմել «պարոն մարզպետով»: Սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին ներկայացնելու օրը՝ մարզպետարանում Սուրիկ Խաչատրյանը նախատել էր բոլորին, ովքեր իրեն դեռ դիմում են «պարոն մարզպետով»: Մինչդեռ կոնկրետ բանակի քեֆին Խաչատրյանը նորմալ է ընդունել իրեն ուղղված նման դիմելաձեւը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հերքեց, որ ինքը «պարոն մարզպետ» է ասել Սուրիկ Խաչատրյանին: Նա դժգոհեց, որ լրատվամիջոցները ինչ սուտ ասես՝ գրում են. «Ես իրեն «պարոն մարզպետ»-ով չեմ կոչել, ես կոչել եմ Սուրեն Սերգեյիչ կամ պարոն Խաչատրյան: Ես գիտեմ, որ արդեն մարզպետը փոխվել է եւ հիմա Հակոբյան Վահեն է մեր մարզպետը, ինչո՞ւ պետք է իրեն պարոն մարզպետով դիմեի: Դա ապատեղեկատվություն է, որը չի համապատասխանում իրականությանը»:
Նա չհերքեց, որ այդ օրը իսկապես բանակի քեֆին եղել է. «Մեր Աշոտ Մինասյանի տղային բանակ էին տանում, իմ աներձագի տղային էլ էին բանակ տանում, գնացել եմ, մեկ-երկու ժամ քեֆի եմ գնացել, այսօր էլ գնացի զինկոմիսարիատ, հրաժեշտի խոսք ասեցի տղաներին, որպեսզի բարի ծառայություն ցանկանանք, բարի վերադարձ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լրագրողը Սիսիանի քաղաքապետին է քննադատում, որ վերջինս դիմում է “պարոն մարզպետով”, սակայն լրագրողը ինքն է գրում. “Այդ բանակի քեֆին մասնակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ”:
Ես ոչ մեկին չեմ քննադատել, ցիտել եմ Հենարանի տեղեկատվությունը այդ մասին: Իսկ ես նախկինը հիմա կավելացնեմ, շփոթվել եմ: Համենայնդեպս, ես այդպես չեմ դիմում նրան 🙂