Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մինչեւ նոր տարի կլքի իր պաշտոնը եւ կաշխատի հասարակական կազմակերպությունում: Այդ մասին նա ասել է «Ի Յու Օբսերվեր» լրատվականին տված հարցազրույցում:
«Նա ասաց, որ «մինչեւ նոր տարի» կլքի վարչապետի իր պաշտոնը, որպեսզի աշխատի հասարակական կազմակերպությունում` իր հիմնական նախագիծն իրականացնելու համար: Նախագիծը Վրաստան կոռուպցիայից մաքրելն է, արժանապատիվ դպրոցներ, հիվանդանոցներ եւ ճանապարհներ ստեղծելն է, ինչպես նաեւ արտասահմանցի ներդրողների եւ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելը», – գրում է հրապարակման հեղինակը:
Իվանիշվիլին նաեւ խոստացել է բացահայտել Սահակաշվիլիի «սեւ գործերը»` անօրինական հեռախոսային գատնալսումները, գաղտնի տեսանյութերը եւ համացանցային ծրագրերով այլ տվյալներ հավաքելը:
Նա ասել է, որ Սահակաշվիլին կարող է դատարանի առջեւ կանգնել, երբ հոկտեմբերին կվերջանա նրա նախագահությունը. «Քաղաքականապես դա իմ երազանքը չէ… սակայն օրենքի գերակայությունը բոլորին է վերաբերում», – ասել է Իվանիշվիլին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ