Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը աշխատանքային այցով գտնվում էր Գյումրիում: ՀՀ դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը Aravot.am-ին փոխանցեց, որ Շիրակի մարզի դատախազությունում քննարկվել են ամփոփիչ կիսամյակում կատարված աշխատանքները և որ նման քննարկումներ գլխավոր դատախազի ու նրա տեղակալի մասնակցությամբ տեղի են ունենում յուրաքանչյուր տարի, դատախազության բոլոր ստորաբաժանումներում:
Դատախազի մամլո խոսնակի տեղեկացմամբ, ներկայումս բոլոր ստորաբաժանումներում կատարվում են ամփոփումներ, մի քանի օր առաջ գլխավոր դատախազը եղել է Արաբկիրում, այսօր Շիրակի մարզում է, իսկ մի քանի օրից կլինի մեկ այլ վարչական տարածքում: Ինչպես յուրաքանչյուր տարի, ամփոփվում են աշխատանքները, և դրանք հետագայում քննարկվում ընդհանուր կոլեգայի նիստում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
1. Երանի թե իմանայինք, թե Աղվան Հովսեփյանը երբ է լինելու Վանաձորում, որտեղ ….