Գողության մեջ կասկածվողը ձերբակալվել է
Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ ոստիկանության Իջեւանի բաժնի կատարած լայնածավալ միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Իջեւան համայնքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկեղենի խանութից 2012թ. դեկտեմբերի լույս 25-ի գիշերը մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա եւ արծաթե զարդերի գողությունը: Ըստ նախաքննության տվյալների՝ այն կատարել է 1981թ. ծնված Գ. Ս.-ն, ով ծննդով Բերդի տարածաշրջանից է, ունի Իջեւանի գրանցում , բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նա նախկինում Ռուսաստանում դատապարտվել է: Գ. Ս.-ն ձերբակալվել է ,կատարվում է նախաքննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ