Հայաստանում ազատամարտիկների պայքարը նախաձեռնող մի խումբ ազատամարտիկներ հայտարարում են, որ շարժման առաջին իսկ օրվանից փորձել են լուծում գտնել ազատամարտիկների սոցիալական խնդիրներին` անկախ կուսակցական պատկանելիությունից: Խորհրդի անդամները չեն ենթադրում որևիցե քաղաքական ուժի աջակցությունը կամ ներգրավումը պայքարի ընթացքում: Սակայն քաղաքական ցանկացած աջակցություն ողջունելի է, եթե այն իրականացվում է գերատեսչական մարմիններում (օր.` ԱԺ, Կառավարություն)` շարժումից անջատ կերպով: Ուստի, կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ովքեր պատրաստվում են սատարել այս շարժմանը, ի սպառ բացառել քաղաքականության ենթատեքստ:
Ազատամարտիկներ
Տիգրան Հարությունյան
Վոլոդյա Ավետիսյան
Կարեն Մելիքբեկյան
Նիկոլայ Քոչարյան
Ստեփան Նիկողոսյան
Հովիկ Վարդումյան
Մնացական Մուրադյան
Սպարտակ Զաքարյան