Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեբուժական եւ նարկոլոգիական ծառայությունների մատուցման մակարդակը անբավարար է

Հուլիս 30,2013 17:20

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած  «Հոգեկան եւ նարկոլոգիական բժշկական օգնության եւ խնամքի ծառայությունների ֆինանսավորման գնահատում» զեկույցում, որտեղ անդրադարձ կա նյադահոգեբուժական բուժհաստատությունների կողմից մատուցված ծառայությունների ֆինանսավորմանը, նշվում է, որ   այդ մասին մատուցված տեղեկատվությունը սահմանափակ է: Եվ չնայած իրավական տեսանկյունից  օրենսդրությունը հստակ ձեւակերպում է ֆինանսական փոխհարաբերությունները ծառայություններ մատուցողի եւ  ֆինանսավորողի միջեւ՝  ֆինանսական հոսքերի վերլուծության տեսակետից կան բարդություններ: Ըստ զեկույցի՝ պետական բյուջեում  արտացոլվող տեղեկատվությունից  անհնար է տեղեկանալ դատաբժշկական փորձաքննական  ծառայություններին հատկացված ֆինանսական միջոցների մասին: Առողջապահության նախարարության մակարդակով նարկոլոգիական եւ հոգեբուժական ծառայությունների մասով որեւէ տեղեկատվություն չի հրապարակվում: Բացակայում է նաեւ տեղեկատվությունը՝ պետական առողջապահական գործակալության ինտերնետային կայքում: Նշվում է նաեւ, որ ծառայություններ մատուցողների մակարդակում տեղեկատվության հասանելիության մակարդակը առավել ցածր է: Տեղեկատվության թափանցիկությունը՝ հասանելիության, հավաստիության, ժամկետայնության  առումով՝ անբավարար է:

Ուսումնասիրելով հոգեբուժական եւ նարկոլոգիական առողջապահական ծառայությունների պետական ֆինանսավորումը եւ առկա ֆինանսների պայմաններում մատուցվող առողջապահական ծառայությունները՝ եզրակացվել է, որ հոգեբուժական եւ նարկոլոգիական ծառայությունների մատուցման մակարդակը քանակական եւ որակական առումներով անբավարար է:

Նշվում է նաեւ, որ ծախսերի արդյունավետության բարձրացմանը չի նպաստում նաեւ ոլորտի նկատմամբ պետության վերաբերմունքն ու քաղաքականությունը: Պետական պատկան մարմինները անհրաժեշտ ուսումնասիրություններ եւ վերահսկողություն չեն իրականացնում ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ եւ այլն: Պետության կողմից ոչ պատշաճ վերաբերմունքը հստակ է նաեւ բյուջեից հատկացվող մեծություններից, որը կախված է պետական բյուջեի մեծությունից, ոչ թե փաստացի անհրաժեշտությունից, ինչն օրենքի պահանջ է: Ոլորտի առջեւ ծառացած խնդիրները փորձ է արվում լուծել հնացած մեթոդներով:

Զեկույցում առաջարկվում է մշակել ոլորտի զարգացման փաստաթղթեր, մշակել ծառայությունների տրամադրման այլընտրանքային ճանապարհներ, հիմնվելով արտասահմանյան պետություններ փորձի վրա:

Պատրաստեց՝ Եվա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031