Բելգրադում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր մասնակիցները հանգստանում են:
Հաջող մեկնարկած հայաստանցի Մարիա Կուրսովան հետագայում սկսել է տեղի տալ: Նա յոթերորդ տուրից հետո 3,5 միավորով նահանջել 80-րդ հորիզոնական: Իսկ ահա Աննա Հայրապետյանն սկսել է բարելավել խաղը: Տանելով երկրորդ հաղթանակը` Հայաստանի չեմպիոնուհին շրջանցել է իր ավելի փորձառու թիմակցին եւ 4,0 միավորով հանգրվանել 64-րդ տեղում: Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը կեսական միավոր են վաստակել եւ, համապատասխանաբար, ընթանում են 15-րդ եւ 47-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ