Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը անզգուշաբա՞ր է իր անունով երթուղային գծեր գրանցել

Հուլիս 30,2013 16:48

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը չի կարծում, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնքան անզգույշ կգտնվեր, որ իր անունով երթուղային գծեր գրանցեր:

Քաղաքապետի գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կենտրոնն արդեն դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ ) էթիկայի հանձնաժողովին: «Արդեն ենթադրում եմ` հանձնաժողովի պատասխանը կլինի այն, որ քաղաքապետն իր անունով գրանցած ընկերություն չունի, բայց հետաքրքիր է` իր մերձավոր հարազատի անունով ունի՞, թե՞ոչ»,- Aravot.am-ին ասաց պարոն Հոկտանյանը:
Նրա խոսքերով. «Օրենքով ինքը եւ իրեն փոխկապակցված անձինք չպետք է լինեն սեփականատեր: Հիմա փորձում ենք դա պարզել: Նույն հարցումով ամիսներ առաջ դիմել էինք նաեւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի համար, պարզվեց, որ իր անունով գրանցված ընկերություններ չկան, միայն երկու որդիների ու այլ հարազատների անունով էին: Պաշտոնյաները սովորաբար ֆորմալ առումով որեւէ ձեռնարկության սեփականատեր չեն: Որովհետեւ, եթե պարզվի իրենց անունով կան գրանցված ընկերություններ, նման դեպքում, ուրեմն խախտումներ կան: Իսկ եթե կա խախտում, փորձում ենք պարզել` ինչ քայլեր են ձեռնարկվել»:
Պարոն Հոկտանյանն ասաց, որ դեռ չի հաջողվել «սեփականատեր պաշտոնյայի ձեռքից բռնել», որովհետեւ. «Օրենքն այնպես է գրված, որ պաշտոնյայի, օրինակ, հորեղբոր տղան կարող է ունենալ սեփականություն, ու հիմնականում գրանցվում են հենց ազգականների անունով: Տարոն Մարգարյանի դեպքում պետք է սպասենք մինչեւ հանձնաժողովից կոնկրետ պատասխան գա, բայց ես կասկածում եմ, որ քաղաքապետն այնքան անզգույշ գտնվի, որ իր անունով գծեր գրանցի»: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ԲՊԱ-ից հետաքրքրվել է ` արդյոք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծե՞լ եւ համադրվե՞լ են արդյոք նրա եւ նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ: Համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ եւ ի՞նչ հետեւություններ են արվել:
Կենտրոնը նաեւ ԲՊԱ-ից պահանջել է տրամադրել տեղեկություններ՝ արդյոք ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է շահերի բախման իրավիճակում կամ ներդրումները կառավարելիս՝ քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը եւ լիազորությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Asqanaz says:

    Էսպիսի դեպքերի համար ասում են հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցին։ Ես ապրում եմ Ավանում, ամեն օր տարբեր ժամերի օգտվում եմ 5 և 32 համարների երթուղայիններից, որոնք իրենց աշխատանքային գրաֆիկի պահպանմամբ ու սպասարկման կուլտուրայով կարող են օրինակ ծառայել ողջ քաղաքի համար։ Այո, բոլորն էլ գիտեն, որ այդ գծերը Տարոն Մարգարյանինն են։ Ավելի ճիշտ, դրանց հիմնադիրը հայրն է, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը։ Նրա մահվանից հետո ուրիշ ու՞մ, եթե ոչ որդուն, պիտի անցներ այդ բիզնեսը։ Մարգարյանների ընտանիքն ուրիշ բիզնեսներ ևս ունի։ Վա՞տ է։ Իհարկե, ոչ, բիզնես չունենար կաշառք պիտի վերցներ, որը, եթե Տարոնն անում է էլ, ապա չափավոր, առյուծի բաժինն, համենայնդեպս մնում է քաղաքային տնտեսությանը։ Կույր պետք է լինել չտեսնելու մեր քաղաքի դրական փոփոխությունները վերջին տարիներին;Այնպես, որ պետք է խրախուսել մեր պաշտոնյաների՝ բիզնես ունենալը։ Հակառակ պարագայում նրանք կգողանային առանց չափ ու սահմանի։ Օրինակները բոլորդ էլ ինձանից լավ գիտեք…

    • Համլետ says:

      Դուք ավելի շատ ,,աչքն հանեցիք,,…Նշանակում է,Մարգարյան Անդրանիկն է՞լ օրինազանց էր,որ պետական բարձր պաշտոն զբաղեցնելով՝ զբաղվում էր բիզնեսով…Խնձորենու ու խնձորի մասին ասացվածքը անմահ է…

    • Վահան says:

      ափսոս շատ ժամանակ ա անցել էս հոդվածից, թե չէ նենց հավեսով մի քանի բան կասեի քեզ Ասքանազ….կարծեմ հայերեն ըտենց ա չէ՞ անունդ…

  2. Լևոն Մելքումյան says:

    Դուք բոլորդ մոռացել եք մեր “հանճարեղ” նախագահի խոսքերը. “Նրանք բոլորը թղթերով մաքուր են”: Սովորեք էլի…

  3. Maxim says:

    Ես չեմ առարկում, որ տարոնը վերնախավի մեջ բոլորից պարկեշտ գողն ու ավազակն է, և մի գուցե
    նրան դատելուց կներկայացվեն մեղմացուցիչ հանգամանքներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031