Իսպանիայի Սիտգես քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը (լուսանկարում) յոթ տուրերում կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր եւս երկու գրոսմայստերներ` Կարեն Մովսիսյանը եւ Հովիկ Հայրապետյանը իրենց հայրենակցին զիջում են, համապատասխանաբար, կես եւ մեկ միավորով:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օփենում ութ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով եւս ութ մասնակցի հետ ընթանում է առաջին տեղում:
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան Ավուարում (Ֆրանսիա) ավարտված օփենում ինը հնարավորից 6,5 միավորով 375 մասնակիցների մեջ զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Նա կես միավոր է ետ մնացել հաղթող ճանաչված ռումինացի Վլադ-Քրիստիան Ժիանույց:
Բիլում շարունակվող բաց մրցաշարում Տիգրան Ղարամյանը յոթ տուրից հետո 5,5 միավորով եւս երեք շախմատիստների հետ կազմել է առաջատարների շարքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ